Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկում է «Դահլիճից դուրս» միջոցառումների նախագիծը

Մեկնարկում է «Դահլիճից դուրս» միջոցառումների նախագիծը
15.10.2016 | 10:58

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի իրականացմամբ, այսուհետ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Երևանի տարբեր հատվածներում՝ այգիներ, հրապարակներ, մարդաշատ այլ վայրեր, կիրականացվեն համերգային տարատեսակ միջոցառումներ:


«Դահլիճից դուրս». այսպես է կոչվում միջոցառումների այս նոր շարքը, որի սկիզբը կդրվի այսօր՝ ժամը 17.00-ին, միաժամանակ, Ազատության հրապարակում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կասկադ համալիրում, Հյուսիսային պողոտայում և մանկական այգում:
«Դահլիճից դուրս» նախագիծը Երևանը կողողի ազգագրական, էստրադային, ջազային, ռոք և այլ երաժշտական մեղեդիներով: Նպատակը մեկն է` ստեղծել մշակութային միջավայր, ապահովել ուրախ և տոնական հանգստյան օրեր: Ծրագիրն ունի շարունակական բնույթ:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ